Թմրաառաքիչ հոգևորականը կուլ էր տվել կոկաինով 18 պահպանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 17:03

Շերեմետևո  օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են  Կոլումբիայից մի հոգևորականի, որը տեղափոխում էր խոշոր քանակի թմրանյութ: Ինքը` պադրե  Ֆաբիոն հավատացնում էր, որ Ռուսատան է եկել միսիոներական առաքելությամբ: Թե որն էր դա,  պարզվեց այն ժամանակ, երբ հոգևորականը հանկարծ սկսեց իրեն վատ զգալ, և նրան առաջարկեցին սատամոքսի լվացում կատարել: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին քահանան  մեղքերի թողությունը կխնդրի  ճաղերի ետևում:

Քահանա  Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսի հարուստ ներքնաշխարհը օդանավակայանի աշխատակիցների առջև բացվեց անսպասելի: Ստամոքսի լվացման առաջարկին  սկզբում կտրուկ մերժած  հոգևորականը հանձնվել էր, երբ նրան ասել էին, որ հետո շատ ուշ կլինի:

Հենց  այն , որ պադրեն վատ էր  զգացել,կասկած էր  առաջացել մաքսավորների մոտ: Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսը կուլ էր տվել  18 պահպանակ` լցված կոկաինով: Այդ ամենը երևացել էր ռենտգենի նկարոմ:  Եվ ստամոքսի  նման բեռով պադրեն ուշացել էր  օդանավից  և սպասել հաջորդ չվերթին: “Նրա չվերթը  Փարիզով   էր:  Վայրէջքից հետո, սակայն, քահանան չի հասցրել ժամանակին հասնել մյուս օդանավին,-պարզաբանել է  Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության օպերատիվ աշխատակիցը:-Այդպիսով նրա այցը երկարաձգվել էր, իսկ  նման   ձևերով թմրանյութ փոխադրող առաքիչները երկար չեն կարող այն իրենց մեջ պահել”:

Ճանապարհի համար քահանան  վերցրել էր պատկառելի քանակությամբ փաստաթղթեր, եկեղեցու պատկերակալը, նույնիսկ զինվորական գրքույկ: Նաև sim-քարտեր, որոնց միջոցով պետք է կապվեր դիմավորողների հետ: Թղթերից երևում էր, որ  աստվածաբանական թեկնածուն ձեռնադրվել է 1995 թ.: Համաձայն վկայականի, Ֆաբիոն Կարիբյան տարածաշրջանի անգլիկան եկեղեցու սպասավոր է, կարող է իր հավատացյալների համար անց կացնել պատարագ, աղոթքներ և այլ արարողություններ: Բացի այդ, նա ներկայացված է նաև համապատասխան կայքում:

Հոգևորականը այժմ գտնվում է Խիմկինյան մեկուսարանում  և մոտակա 10-15 տարին ամենայն հավանականությամբ կանցկացնի բանտում թմրանյութերի մաքսանենգության համար: Այս տարի Ռուսաստանում  այդ օրենքները խստացրել են:

Այսպիսի դեպք Խիմկինյան քննչական մեկուսարանում դեռևս  չէին հանդիպել: Նույնիսկ հերթապահը,  ջուր տալով կլանված աղոթողին,  դիմում է. “Պադրե”:  Իսկ վերջինս խաչակնքելով վերցնում է բաժակը: ” Քանի որ ես հոգևորական եմ, ինձ համար այս վիճակը շատ բարդ է,-ասում է Ֆաբիոն:-Սա հակառակ է իմ համոզմունքներին և բարոյական սկզբունքներին: Ինձ մաֆիոզներն են ստիպել գնալ այդ քայլին, և ես ընտրություն չունեի”:

Այն հարցին , թե ինչով պիտի զբաղվի բանտում, հոգևորականը պատասխանել է.”Մեղանչելով և մտածելով իմ կյանքի մասին”

Խիմկիի քաղաքային ներքին գործերի բաժանմունք է ժամանել Ռուսաստանում Կոլումբիայի  հյուպատոսը:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply