Թուրքիայում գործարանում պայթյուն է տեղի ունեցել, վեց մարդ զոհվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 16:48

Թուրքիայի Հազիանթեփ  քաղաքի գալվանական արտադրամասում   պայթյունի հետևանքով վեց բանվոր է զոհվել և մոտ 20-ը վիրավորվել են: Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն հնարավոր է տուժածների քանակը ավելանա, քանի որ  պայթյունի ալիքը ավերել է արտադրամասի պատերն ու կտուրը: Փլատակներում հնարավոր է մարդիկ են մնացել: Բացի այդ,   ևս երկու հոգի անհետ կորած են:

Ներկայում ֆաբրիկան շրջափակված  է, պատահարի վայրում աշխատում են բժիշկների բրիգադներ  և հրշեջ հաշվարկներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Պայթյունի պատճառի մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply