Ամուսնացած տղամարդիկ որքան շատ տնային գործեր անեն, այնքան քիչ սեքս կունենան. ուսումնասիրություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 16:43

Չորեքշաբթի հրապարակված նոր զեկույցում ասվում է, որ ինչքան շատ տղամարդիկ զբաղվեն տնային գործերով, այնքան քիչ կվայելեն սեռական կյանքը: Այն տղամարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են ծախսում ավանդապես կանացի համարվող գործերը կատարելու վրա (ինչպիսիք են եփելը, մաքրությունը, առևտուրը և այլն ) , այնքան ավելի քիչ են սեքսով զբաղվում, քան նրանք, ովքեր զբաղվում են արական սեռին «բնորոշ» պարտականություններով: Այս մասին ասվում է American Sociological Review-ում (Ամերիկյան սոցիոլոգիական ուսումնասիրության մեջ):

«Էգալիտարիզմը, տնային գործերը և սեռական ակտիվությունը ամուսնության տարիներին» ուսումնասիրության թիրախը ԱՄՆ-ի ամուսնական զույգերն են: Այն հիմնված է Ընտանիքների և տնային տնտեսությունների ազգային հետազոտության տվյալների վրա:

Ուսումնասիրության համաձայն` տղամարդիկ ամսական միջինում զբաղվում էին սեքսով 5,2 անգամ, իսկ կանայք՝ 5,6:
Այդուամենայնիվ հեղինակները նաև նշում են, որ տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում կնոջն օգնել տնային գործերում, կարող են կոնֆլիկտ ստեղծել և դրանով իսկ պակասեցնել կնոջ սեռական բավարարվածությունը:
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կնոջ սեռական բավարարվածությունը իսկապես կապված է ընդհանուր կենցաղային աշխատանքներում ամուսնու ներգրավվածությունից, որը ներառում է այնպիսի գործեր, որոնք ավանդապես կատարում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply