Արդարադատության նախարարը դիմել է Վարչական դատարան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 30, 2013 16:33

ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է:

Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 12-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննության ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:

«Փաստինֆո»

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply