Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է, իսկ Կական արդեն թողել է Մադրիդի «Ռեալը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 30, 2013 16:15

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտածում է Ֆրանսիայում աշխատելու մասին: Այդ մասին նա հայտարարել է  Դուբայում լրագրողների հետ ունեցած հանդիպման  ժամանակ: Մարզիչը շեշտել է, որ դա քաղաքական քայլ է և այլեւս չի կարող շարունակել աշխատանքը Իսպանիայում: Նա նկատի է ունեցել «Ռեալում» տիրող իրավիճակը, գործընկերների, մարզասերների, լրագրողների հետ ունեցած փոխհարաբերությունները:

Իսկ ահա, Մադրիդի «Ռեալի»  30-ամյա կիսապաշտպան, բրազիլացի Կական արդեն պատրաստվում է կրել Մախաչկալայի «Անժի» թիմի մարզազգեստը: Վերջինիս տնօրեն, բրազիլացի  Ռոբերտո Կառլոսը, ուղևորվել էր  Մադրիդ և անձամբ զբաղվել իր հայրենակցի տեղափոխության հարցերով։

Կական չի մասնակցի «Բարսելոնայի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը։

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply