600-ի թվում են Հայաստանից 6-ը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունվարի 30, 2013 15:30
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 21-րդ դարի Եվրոպայի 600 ուժեղագույն ակումբների դասակարգման աղյուսակը
Առաջին տեղում է Իսպանիայի առաջնությունում հանդես եկող «Բարսելոնան» է: Ապա հաջորդում են` Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» (Գերմանիա), «Արսենալը» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Չելսին» (Անգլիա), «Միլանը» (Իտալիա), «Լիոնը» (Ֆրանսիա):
Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը», որի կազմումհանդես է գալիս Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, 18-րդ հորիզոնայկանում է:
Լավագույն 600-ի թվում Հայաստանից 6 ակումբ է: «Փյունիկը» 191-րդն է, «Միկան»՝ 258-րդը, «Բանանցը»՝ 310-րդը, «Շիրակը»՝ 478-րդը, «Ուլիսը»՝ 560-րդը, իսկ «Արարատը»՝ 567-րդը:





Facebook
Tweet This