Թուրքիայի որոշ կառույցներում ոգելից խմիչքը արգելվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 15:06

Թուրքիայում Ծխախոտի և ոգելից խմիչքի շուկայի կարգավորման և վերահսկողության խորհուրդը (TAPDD) արգելել է ոգելից խմիչքներ օգտագործել համալսարանների կից հաստատություններում և ընդհանրապես հասարակական կառույցներում, հաղորդում է թուրքական “Hurriyt” թերթը:

Այս աևգելքը տարածվել է նաև ոստիկանության վրա, համաձայն որի ոգելից խմիչքի օգտագործումն և վաճառքը արգելվում են նաև ոստիկանական շենքերում:

Սակայն Թուրքիայի արդարադատության նախարարության աղբյուրները նշում են, որ “բարոյական և ուսուցողական նպատակով” իրականացվող այս արգելքը չի տարածվում նախարարությանը կից կառույցների կամ էլ դատարանների վրա:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply