Գյումրեցիները նախապատրաստվում են Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 30, 2013 14:42

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնությունում Գյումրիի «Շիրակը» լավ տպավորություն է թողնում: Թիմը լրջորեն է նախապատրաստվում նաև 2013-ի խաղերին: Այն  Երևանի Ավան համայնքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի  ակադեմիայում  երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Պարապմունքները կշարունակվեն  մինչև փետրվարի 9-ը: «Շիրակը»  առաջիկայում ստուգողական երկու հանդիպում պետք է անցկացնի: Փետրվարի 2-ին գյումրեցիներն ուժերը կչափեն «Արարատի»  հետ: Հաջորդ խաղը  նախատեսված է փետրվարի 9-ին:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ հավաքին մասնակցում են հետևյալ ֆուտբոլիստները` դարպասապահներ՝ Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան, Սամվել Հակոբյան,  պաշտպաններ՝ Գևորգ Հովհաննիսյան, Դիդյե Կադիո Բորիս, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան, Արմեն Ղազարյան, Դավիթ Մարիկյան, Արման Թադևոսյան, Սամուել Կյերե, կիսապաշտպաններ՝ Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Լի Լամին Յորո, Դավիթ Հակոբյան, Արա Մկրտչյան, Տիգրան Դավթյան, Լևոն Պաչաջյան, Էդուարդ Փանոսյան, Արմեն Տիգրանյան, Արման Ասլանյան, հարձակվողներ՝ Արամ Թոսոունյան, Անդրանիկ Բարիկյան, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply