Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Դանիայից տուն է վերադարձել հաղթանակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 30, 2013 14:18

Դանիայում Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականը մասնակցել է ”A” կարգի միջազգային մրցաշարի, որտեղ իր ուժերն է չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքական թիմերի հետ:

Հայ ըմբիշները նվաճել են յոթ մեդալ և թիմային հաշվով հաղթանակ տարել: Առաջին տեղեր են գրավել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը (Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), երկրորդ տեղեր են գրավել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, երրորդ՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

Հավաքականի տղաներն արդեն փետրվարի 3-ից կմասնակցեն Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին հրավիրված են ընդհանուր թվով 24 ըմբիշներ:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply