ԱՄՆ-ում ձերբակալել են “մաքրության փերուն”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 13:03

Օհայոյի նահանգի Էլիրիայում ձերբակալել են 53-ամյա Սյուզան Ուորենին, որին կնքել են “մաքրության փերի” մականունով: Կինը կարգ ու կանոն էր հաստատում օտարների տներում` առանց տանտերերին տեղյակ պահելու: Ինչպես հայտնում է Reuters-ը,  կնոջը ձերբակալել են այն ժամանակ, երբ նա մաքրում էր մուտքի ձյունը` առանց այդ տարածքի տիրոջ իմացության: Իրավապահ մարմիններին այդ  կասկածելի հավաքարարի մասին հայտնել են մարդիկ, երբ տեսել են, թե ինչպես է նա թիով մաքրում տարածքը: Նրանք հայտնել, որ ինչ որ մի կին մաքրում է ճանապարհը, չնայած նրան ոչ ոք այդ մասին  չի խնդրել:

Ուորենը խախտել է  դատարանի հրահանգը, որի համաձայն նա իր պայմանական պատժի  մեկ տարում (կնոջն նկատմամբ 2012-ին կայացվել է դատավճիռ. նա մեղավոր է ճանաչվել անօրինական կերպով  ուրիշի տարածք ներխուժելու համար, որտեղ  իրականացրել է  չթույլատրված մաքրություն )  չպետք է ոչ մի օրինազանցություն թույլ տար:

Օրենքը խախտելու համար կնոջը հսկողության տակ են վերցրել. դեռևս նրան ոչ մի մեղադրանք չի ներկայացվել:  Սակայն, մաքրություն “կատարելու” համար նա կարող է հայտնվել բանտում ու այնտեղ մեկ տարի անցկացնել, այսինքն, այնքան,  ինչքան նրան պայմանական էին դատել:

Կնոջ որդին  տեղի ԶԼՄ-ներիի հետ զրույցում հայտնել է, որ չի հասկանում,  թե իր մոր ինչին էր հարկավոր ուրիշի մուտքը մաքրել:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply