«ՀԿԵ» ՓԲԸ-ն նյութական օգնություն տրամադրեց Շորժա-Վարդենիս վազուրդի կամրջի փլուզման ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2013 12:57

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր քաղաքականության սոցիալական ուղղվածությանը, շարունակում է աջակցել իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին թե’ ուրախ, թե ծանր պահերին:
Նախորդ տարվա նոյեմբերին Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը խլեց ՀԿԵ երեք աշխատակիցների՝ Մարտիրոսյան Ներսեսի, Ավետիսյան Գագիկի, Սարգսյան Վարուժանի կյանքերը, իսկ երկուսը՝ Անտոնյան Արգամը և Համբարձումյան Ռոբերտը, ստացան մարմնական վնասվածքներ:
Հետամուտ լինելով իր հոգատար քաղաքականությանը՝ Հարավկովկասյան երկաթուղին աջակցություն ցուցաբերեց և’ զոհերի, և’ տուժածների ընտանիքներին: Մասնավորապես, ընկերությունը զոհերի ընտանիքներին ընդանուր առմամբ հատկացրեց 7 մլն. դրամից ավելի ֆինանսական օգնություն՝ հոգալու հուղարկավորության ծախսերը: Բացի այդ, կոլեկտիվ պայմանագրի դրույթով՝ զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով դրամական աջակցություն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն տրամադրեց զոհերի ընտանիքներին այլ կերպ ևս: Գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի որոշմամբ՝ Մարտիրոսյան Ներսեսի որդին, ով սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի 3-րդ կուրսում, աշխատանք ստացավ ընկերությունում՝ Սևանի գծի ուղեմասում, որտեղ աշխատել է հայրը: Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն կորպորատիվ պայմանագրով կվճարի ուսման վարձը, իսկ ներկայումս ընկերությանը հոգում է նաև ուսանողի ռուսերենի դասընթացները:
Ընկերությունը հոգում է տուժածների բուժումը. Անտոնյան Արգամի ոտքի վիրահատության և Համբարձումյան Ռոբերտի գլխի վնասվածքի բուժման համար տրամադրվեց ընդհանուր առմամբ մոտ 700.000 դրամ:
Սակայն այսքանով չի սահմանափակվել ընկերության աջակցությունը: ՀԿԵ աշխատակիցները ևս ձեռք մեկնեցին իրենց գործընկերնորին. սեփական նախաձեռնությամբ պահումներ կատարելով աշխատավարձից՝ կոլլեկտիվը միասնականորեն հավաքեց 3.800.000 դրամ, որից 700.000ական դրամ օգնություն ստացան զոհվածների ընտանիքները: Անտոնյան Արգամին, ով պետք է ենթարկվի ևս մեկ վիրահատության, տրամադրվել է 1.200.000 դրամի աջակցություն, իսկ Համբարձումյան Ռոբերտին՝ 500.000 դրամի:
Այս բոլոր միջոցառումները միտված են ձևավորելու և ամրապնդելու բարձր սոցիալական պատասխանատվությունն արտադրատնտեսական գործունեության արդյունքների համար, քանի որ կազմակերպության կայուն աշխատանքն ու աշխատակիցների բարօրությունը փոխկապակցված են:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply