Թուրքիայում հայկական համայնք. Սամաթիայում տեղի ունեցած հարձակումները մեզ անհանգստացնում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 13:12

Սամաթիայում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանան իր անհանգստությունն է հայտնել վերջին երկու ամիսների ընթացքում հայերի վրա հարձակումների վերաբերյալ, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Տեր Եսայի քահանան, ընդգծելով տեղի ունեցած դեպքերը անհապաղ բացահայտելու անհրաժեշտությունը, ասել է. “Մենք տարիներ ի վեր Սամաթիայում ապրել ենք խաղաղ պայմաններում: Այս դեպքերը մեզ անհանգստացնում են: Մեր տները այստեղ են գտնվում: Ինչ էլ որ լինի, մենք շարունակելու ենք խաղաղությամբ և սիրով այստեղ ապրել: Մեզ հուսադրում է նաև այն, որ հասարակության մեծ մասը քննադատել է այս ցավալի դեպքերը և մեզ իր օգնությունն է առաջարկել: Ինչ նպատակով էլ որ այդ դեպքերը իրականացված լինեն, մենք մարդու կյանքի դեմ ուղղված այդ հանցանքը դատապարտում ենք”:

Հիշեցնենք, որ մինչ օրս որևէ մեկը չի մեղադրվել հայ կանանց դեմ իրականացված 4 հարձակումների մեջ, որոնցից առաջինը տեղի է ունեցալ 2012թ. դեկտեմբերի 28-ին:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply