ԶԼՄ.Նորվեգական աշխատավորական կուսակցությունը մտադիր է կրկին ամառային երիտասարդական ճամբարներ կազմակերպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 12:42

Նորվեգիայի աշխատավորական կուսակցությունը (ՆԱԿ) այս ամռանը  կվերականգնի երիտասարդ քաղաքական գործիչների ամառային ճամբարների ավանդույթը, որը խախտվել էր 2011-ին, Անդերս Բրեյվիկի ահաբեկչությամբ:

ՆԱԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ Պեդերսենի խոսքով, ճամբարը կբացվի հուլիսի առաջին շաբաթ, Գյուլսյուդ տեղանքում, որը գտնվում է Տյուրիֆյորդեն լճի ափին: Տխրահռչակ Ուտոյան նույնպես այս լճի կղզիներից է:

Պեդերսենը նշել է, որ երիտասարդական ֆորումը իր թվաքանակով “ամենախոշորն է լինելու”` մոտ 1000 մարդ: Ընդ որում, նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգությանը, տեղում կաշխատեն բժիշկներ ու պաշտպանություն կլինի:

“Մենք չենք դիտարկել Ուտոյայում ճամբար կազմակերպելու հնարավորությունը. այնտեղ դեռևս վերականգնողական աշխատանքներ են տարվում”,-հավելել է նա:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply