Յոհանսոն. Թուրքիայում հնարավոր է ավելանա ձերբակալված լրագրողների թիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 12:48

Մաթս Յոհանսոնը օրերս Շվեդիայի խորհրդարանում պատգամավորներին ուղղված կոնֆերանս է կազմակերպել: Վերջինս այդ կոնֆերանսի ընթացքում անդրադարձել է անցած շաբաթ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված “Մեդիա ազատության վիճակը Եվրոպայում” խորագրով զեկույցին` պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

2 տարվա ընացքում մանրակրկիտ աշխատանքների հիման վրա կազմված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում մամուլի և խոսքի ազատությանը:

Յոհանսոնը, նշելով, որ  Թուրքիայում լրագրողների և մտավորականների դեմ ուղղված ճնշումը օրենքով սահմանափակված չէ, մեդիա ոլորտում աշխատողները ստիպված են սահմանափակել իրենց խոսքը, ասել է. “Թուրքիայում դեռևս գործում է 301-րդ հոդվածը: Լրագրողներին և մտավորականներին ձերբակալում են թուրք ինքնությունը վիրավորելու պատրվակով: Եթե չիրականացվեն անհրաժեշտ իրավական փոփոխություններ, ձերբակալված լրագրողների թիվը կարող է անցնել 100-ի շեմը”:

Ըստ Յոհանսոնի ուսումնասիրության` ներկայումս Թուրքիայում կա 70 ձերբակալված լրագրող:

Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը անօրեն է համարում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը: Այն ուժի մեջ է մտել 2005թ. հուլիսի 1-ին:

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply