Գյումրեցի բազմազավակ ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2013 12:14

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի և ամերիկահայ Էլվիս Մադաթյանի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին Գյումրու ծայրամասային` իշխանությունների կողմից աչքաթող արված և համեմատաբար աղքատ ըտանիքներով բնակեցված «Բուլվարային» թաղամաս:

Ներկայացվող տեսանյութը պաշտոնապես Վարդ-բաղ 1-ին միկրոշրջան, 2-րդ թաղամաս կոչվող այդ տարածքի երկաշարժից կանգուն մնացած մի բազմահարկի 9-րդ հարկում բնակվող Հայկ և Մարգարիտա Օհանյանների ընտանիքի մասին է: Նրանք ունեն յոթ անչափահաս երեխաներ: Ծնողները չեն աշխատում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, իսկ ձմռան ամիսներին վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply