Մյանմայում մարդիկ կարող են արդեն խմբերով հավաքվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 12:08

Մյանմայի կառավարությունը չեղյալ է համարել դեռևս 1988 թվականին ընդունված օրենքը այն մասին, որ երկրի բնակիրները չեն կարող 5 հոգուց ավել խմբերով համաքվել: Դրա նպատակը զանգվածային բողոքի ցույցերի կանխարգելումն է եղել:

2011 թվականին, երբ Թեյնա Սեյնը դարձավ Մյանմայի նախագան, նա այս օրենքը կիրառեց ռազմական ռեժիմի հակառակորդների դեմ: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «Myanma Ahlin» պաշտոնաթերթը, գրում է, որ օրենքի չեղյալ լինելու հայտարարության մեջ ընդգծվել է, որ այն հակասում է երկրի սահմանադրությանը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը: Նախագահ Սեյնը երկրում կառուցել է ազատական քաղաքական ստրուկտուրա, որը իր մեջ ներառում է նաև խիստ ցենզուրայի վերացում:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply