Եգիպտոսը հեռակա մահվան է դատապարտել “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմը ստեղծողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 11:56

Եգիպտոսի գերագույն մուֆթիի որոշմամբ  7 մարդու նկատմամբ  հեռակա կախելու միջոցով մահվան դատավճիռ է կայացվել:

Մուֆթին հաստատել է Եգիպտոսի քրեական դատարանի որոշումը` քրիստոնյա-ղպտիներին մահվան դատապարտելու վերաբերյալ, որոնք մեղադրվում են հակաիսլամական ֆիլմը ստեղծելու ու տարածելու մեջ:

Երկրի օրենքի համաձայն, մահվան դատավճիռը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե գերագույն մուֆթիի կողմից դրա համաձայնությունը կա:

Սակայն, դատապարտվածներից ոչ ոք չի բնակվում Եգիպտոսի տարածքում, նրանցից 5-ը ԱՄՆ-ում է,  մեկը` Կանադայում, իսկ մյուսը` Ավստրալիայում:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply