Քրդերն ավելի շատ են ուզում թուրքերի հետ ապրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 12:00

 Թուրքիայի ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի շրջանակներում ստեղծված ենթահանձնաժողովը «Թուրքական հարցի» վերաբերյալ կարևոր եզրահանգումների է եկել:

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ ըստ ներկայացված զեկույցի` երկրի քրդական բնակչության 90,3 տոկոսը, իսկ թուրքերի 70,7 տոկոսը հավատում է երկու ժողովուրդների համատեղ ապագային: Քրդերի 66,7 տոկոսը, իսկ թուրքերի 13,3-ը համաձայն է երկու ազգերի ամուսնություններին և բարեկամությանը:

Հետազոտության ընթացքում կազմակերպվել են նաև հարցումներ: Այսպես,  հարցին,  թե «արդյո՞ք Թուրքիայում քրդերն ու թուրքերը ունեն համատեղ ապագա» թուրքերի 70,7, իսկ քրդերի 90,3 տոկոսը «այո» է պատասխանել: Հետաքրքրական է, որ քրդերի միայն 11,1, իսկ թուրքերի 10,7 տոկոսն է նշել, որ կցանկանար իր շենքում քուրդ հարևան ունենալ:

Մի ուշագրավ տվյալ ևս. Թուրք բնակչության 97,7 տոկոսը, իսկ քրդերի շրջանում 94,8-ը նշել է`«Թուրքական դրոշը իմ դրոշն է», իսկ «Անկախության քայլերթը իմ հիմնն է» արտահայտությունն  արել է թուրքերի 97,6, իսկ քրդերի 91,1 տոկոսը:

Պետք է նշել, որ նման հետազոտություններ Թուրքիայում հաճախ են կատարվում: Ըստ էության`դրա նպատակը թվերի լեզվով ապացույցներ հավաքելն է, թե երկրի քուրդ բնակչությունը ամենևին էլ չի ուզում անջատ և անկախ լինել և գոհ է իր ներկայիս կարգավիճակից: Այս ամենից հետևում է, որ թուրքական իշխանությունները շարունակում են մերժել «Քրդական հարցի» գոյության փաստը:

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply