Կինը 15 տարի կատվի մազ է ուտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 10:32

Հազվադեպ հանդիպող սննդային խանգարման պատճառով 43-ամյա ամերիկուհին հաճույքով  կատվի մազ է վայելում` իր կատվի վրայից լիզելով: Դեթրոյտի բնակչուհին 15 տարի շարունակ սննդի մեջ նաև կատվի մազ է օգտագործում  սննդային հազվադեպ կախվածության պատճառով:

Նա ասում է, որ սկզբում անում էր իր սիրելի կատվին ավելի մոտիկ զգալու համար, իսկ հետո դա վերածվեց կախվածության:

“Ես անգամ 2 ժամ չեմ կարող ապրել առանց կատվի մազի հերթական չափաբաժինը ընդունելու: Այն այնքան փափուկ է , որ ինձ պարզապես  կախարդում է”:

Նա խոստովանում է, որ մազերը հավաքում է բազմոցից, հատակից, սակայն “ամենահամեղ պատառները” հենց կատվի վրա են: Կինն ընդհանուր առմամբ արդեն կուլ է տվել 3200 չափաբաժին մազագունդ, յուրաքանչյուրը` մեծ կոպեկանոցի չափ:

“Ես կանչում եմ իմ կատվիկին, ապա մաքրում եմ նրա դնչիկը մեջքն ու թաթիկները` ինչպես մայրիկը, բայց անմաքուր մասերը չեմ լիզում”,- ասում է Լիզան:

Մասնագետների կարծիքով, կնոջ վարքագիծը պայմանավորված է կպչուն վիճակի հետ, որը անձի հոգեկանի խանգարման տարատեսակ է ` տրիխոտիլամոլություն անվանումով:

Այդ հիվանդությունն ունեցող մարդիկ հիվանդագին հակում ունեն  մազերը պոկելու և  ուտելու, ինչը  լուրջ վնաս կարող է հասցնել առողջությանը:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply