Հալեպում խաղաղ բնակիչների զանգվածային մահապատիժ է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 9:54

Ահաբեկիչները 60 մարդու են սպանել այն պատճառով, որ խեղճերը հրաժարվել են իրենց կողմն անցնել ու քաղաքից զինված ուժերը հանելուն կողմ են արտահայտվել:

Ահաբեկչական “Ջեբհաթ ան-նուսրա” խմբավորումը հաշվեհարդար է տեսել իրենց շարքերը  համալրել չցանկացած բնակիչների հետ: 60 մարդ ձեռքերը կապած ու գլխներին գնդակ արձակած հայտնաբերվել էր Բուսթան ալ-Քասր թաղամասով անցնող Քուվեյք գետով: Սպանվածների ընտանիքները ճանաչել են հարազատներին:

Ավելի վաղ նախագահ Բաշար Ասադը խոստացել էր լրիվ ոչնչացնել “Ալ-Քաիդայի” այդ ճյուղավորումը:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply