Եգիպտական ճամփորդական նավը ջրի տակ է անցել. ուղևորները չեն տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 0:56

Եգիպտական ոստիկանությունից հայտնել են, որ հարավային Ասուան քաղաքի մոտակայքում Նեղոս գետում խորտակվել է ճամփորդական նավ, որի 120 ուղևորները փրկվել են:
Հայտարարության մեջ նշված է, որ նավը Լուքսորից ուղևորվում էր Ասուան և նախքան խորտակվելը բախվել է ժայռերին, որից հետո այն լցվել է ջրով:
Տեղաբնիկները և ոստիկանությունը օգնել են բոլոր 120 ուղևորներին և անձնակազմին փրկվել: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից ոչ ոք չի վնասվել:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply