Նոր մետրոյի կառուցման աշխատանքների հետևանքով Չինաստանում երեք մեծ կառույցներ են փլուզվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 23:31

Երեկ կեսօրին Չինաստանում երեք խանութներ են փլուզվել:
Գուանչժոու քաղաքում գտնվող երեք կառույցները մեկը մյուսի հետևից պարզապես գետնի տակ են անցել՝ իրենց տեղում թողնելով 30 ոտնաչափ խորությամբ փոսեր:
Ըստ Սինխուա լրատվամիջոցի՝ դեպքը տեղի է ունեցել մետրոյի շինհրապարակի մոտակայքում և զարմանալիորեն, ոչ ոք չի տուժել: Կառուցապատման աշխատանքներ իրականացնող բանվորները նկատել են սահող հողը և օգնել են էվակուացնել տարածքը: Տարածքում մոնիտորինգ իրականացնող մասնագետները պնդում են, որ ապագայում փլուզման ռիսկ այլևս չկա:
Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply