Նոր զանգվածային կոտորած Սիրիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 22:16

Սիրիայի հեղափոխական գլխավոր խորհուրդը հայտարարել է Հալեպի Բուսթանուլ Քասիր շրջանից անցնող Քուվեյք գետում 80 անհայտ անձի`նրանց թվում նաև երեխաների դիակների հայտնաբերման մասին, որոնց ձեռքերը կապված են եղել:
Թուրքական «Yeni şafak»–ը հաղորդում է, որ դեպքը որպես կոտորած որակելու պատճառը գոյություն ունեցող տագնապն է, որ զոհերի թիվը կարող է մեծանալ: Տարածքում բնակվող ականատեսները նշել են, որ դիակների վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, իսկ մեծ մասը մահացել են գլխին ստացած կրակոցներից:
Սիրիայում ընդդիմադիր ուժերի ցույցերի սկզբից ի վեր`2011 թվականի մարտից Հալեպում 7 հազար 81 քաղաքացի է զոհվել:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply