Գաճաճ փղի ձագը փորձնում է արթնացնել մահացած մորը.

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 22:56

Մալազիայի անտառում տասը փիղ է թունավորվել
Մալազիայի անտառում 10 հազվագյուտ տեսակի գաճաճ փղեր են սատկել, որոնցից մեկի ձագը անհույս կերպով փորձում էր վեր բարձրացնել մորը: Բնապահպաններին հաջողվել է փրկել երեք ամսական փղի ձագին:
Փորձագետները պնդում են, որ փղերը թունավորվել են, սակայն դեռևս պարզ չէ արդյո՞ք նրանք դիտավորյալ կերպով են թունավորվել, թե ոչ:
Անցած երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել են նույն ընտանիքին պատկանող յոթ էգ և երեք արու սատկած փղեր:
Ըստ հետազոտությունների Բորնեոի անտառներում այդ փղերի թվաքանակը 1500-ից պակաս է:
Բորնեոյի գաճաճ փղերը հիմնականում հանդիպում են Մալազիայի Սաբա նահանգում, նրանց հասակը 8 ոտնաչափ է, ինչը երկու ոտնաչափով պակաս է ասիական փղերի հասակից:
Այս տեսակը հազվագյուտ է ճանաչվել 2003թ.-ին արված ԴՆԹ թեստի արդյունքներում:
Սաբայի բանպահպանության նախարարը նշում է, որ ինքը անձամբ կզբաղվի դեպքի մանրամասների պարզման և մեղավորներին դատապարտելու հարցով:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply