Կահիրեն հակաիսլամական ֆիլմի հեղինակներին դատապարտել և մահապատժի դատավճիռ է կայացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 21:58

Երեքշաբթի Կահիրեի տրիբունալը հեռակա կարգով մահապատժի դատավճիռ է կայացրել եգիպտական ղպտի քրիստոնյաների նկատմամբ, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել մարգարե Մուհամեդին ծաղրող ֆիլմում:
Մեղադրյալները բնակվում են ԱՄՆ-ում: Նրանց ֆիլմը անցյալ սեպտեմբերին բողոքի ալիք էր առաջացրել մուսուլմանական աշխարհում:
Համաձայն իրավական փորձագետների՝ եթե մեղադրյալները Եգիպտոս վերադառնան, նրանք հնարավորություն կստանան նոր դատավարություն պահանջել:
Մուհամեդ մարգարեին որպես խեղկատակ և մանկապիղծ ներկայացնող ֆիլմը Մերձավոր արևելքում բողոքի ցույցերի պատճառ է հանդիսացել, որի հետևանքով մահացել է 30 մարդ:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply