ՄԱԿ-ը նախազգուշացնում է թռչնագրիպի նոր վարակի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 21:53

ՄԱԿ – ի Պարենի գործակալությունը երեքշաբթի զգուշացրել է թռչնագրիպի հնարավոր բռնկման մասին: Այն կոչ է անում երկրներին ուժեղացնել կենդանիների հիվանդության մոնիտորինգը:
«Շարունակվող միջազգային տնտեսական ճգնաժամը բացասականորեն է անդրադառնում H5N1 թռչնագրիպի և այլ կենդանածին հիվանդությունների կանխմանն ուղղված ջանքերին», Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր անասնաբուժական պաշտոնյան՝ Ժուան Լուբորթը ասել է հայտարարության մեջ:
Այդուամենայնիվ նա կոչ է անում կառավարությունների ջանքերը կենտրոնացնել խնդրի լուծմանը, հիշեցնելով, որ կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը:
Հռոմում տեղակայված գործակալությունը զգուշացրել է, որ H5N1 վիրուսը այժմ գոյություն ունի Ասիայի և Մերձավոր արևելքի որոշ հատվածներում: Վերահսկման բացակայության դեմքում համաճարակը կարող է ձեռք բերել համամոլորակային բնույթ, ինչպես այն տեղի ունեցավ 2006թ-ին, երբ վարակը տարածվեց 63 երկրներում:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply