Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 29, 2013 18:06

ՌԴ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են այդ ոլորտում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply