ԿԸՀ-ն բաց դռների օր է հայտարարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 29, 2013 17:53

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. հունվարի 31-ին` ժամը 13.00-ին և փետրվարի 4-ին` ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար:

Բաց դռների օր է հայտարարվում նաև ս.թ. փետրվարի 2-ին` ժամը 12.00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ հավատարմագրված  տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին:

Միջոցառմանը կարող են մասնակցել նաև ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply