9 թեկնածուներ պայքարում են ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 16:54

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար իրենց ուժերը կփորձեն ինը թեկնածու՝ վեց տղամարդ, երեք կին, որոնք հիմնականում տարբեր երկրների գործող և նախկին նախարարներ են:

«ԱՀԿ-ի համակարգի մասին տեղյակ և հարուստ փորձ ունեցող բազմաքանակ թեկնածուների առկայությունը բավականին լավ է կազմակերպության համար», – ասել է գործակալության մամուլի քարտուղար Քեյթ Ռոքվելը  երկուշաբթի շվեյցարական ATS լրատվական գործակալությանը:
Երեքշաբթի օրվանից կազմակերպության ընդհանուր խորհուրդը կսկսի ընտրության գործընթացը:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի առաքելությունն է նպաստել համաշխարհային առևտրի բանակցությունների իրականացմանը, որի նպատակն է խթանել առաջընթացը՝ շուկաների բացման և առևտրի խոչնդոտների վերացման միջոցով:
Զարգացող երկրներից թեկնածուների առաջադրվելու պլանը կազմակերպության անդամների կողմից արժանացել է հավանության:
Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply