Յուրա Մովսիսյանն առայժմ չի մասնակցելու ընկերական խաղերի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունվարի 29, 2013 16:16

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նոր թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում: Մովսիսյանը բաց կթողնի հունվարի 31-ին կայանալիք ուզբեկական «Բունյեդկորի» հետ հանդիպումը:25-ամյա ֆուտբոլիստը դեռ լիովին չի ապաքինել կրնկի վնասվածքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը չի մասնակցելու նաև փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստանի և Լյուքսեմբուրգի հավաքականների ընկերական հանդիպմանը:

Դիտվել է 755 անգամ:

Leave a Reply