Էրդողանը շնորհավորել է ռալլիի հաղթող քաթարցի կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 16:26

 Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայրաքաղաք Դոհայում այցելել է Քաթարի միջազգային ռալլիի կին մարզիկներ Բուրջու Չեթինքայային և երկրորդ վարորդ Օզլեմ Աքգյուչին: Վարչապետը նրանց շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ, իսկ մարզուհիներն էլ նրան պատմել են մրցույթի մասին:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Չեթինքայան պատմել է, որ չնայած բոլոր դժվարությունների, իրենց հաջողվել է վերջնագծին հասնել լավագույն արդյունքով: Նա նաև նշել է, որ այդ հաղթանակը նվիրում են   սիրիացիներին և Էրդողանին ցույց է տվել իրենց մեքենայի վրա փակցված  «Ձմեռ է եկել…Հաց և ծածկոց սիրիացիներին» նախաձեռնության պաստառը:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply