Խորհրդարանի 80-ից ավելի անդամ պահանջել է ազատ արձակել Օջալանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 15:49

Իրաքում տարբեր կուսակցությունների և ֆրակցիաների 83 ներկայացուցիչներ պահանջել են ազատ արձակել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Խորհրդարանի 83 անդամների կողմից ստորագրված փաստաթուղթը հանձնվել է կառույցի  նախագահին:

Ստորագրողների թվում եղել են քրդեր, արաբներ, քրիստոնյաներ, սուննիներ, շիաներ և եզդիներ:

Այդ փաստաթուղթն  ուղարկվելու է նաև Թուրքիա, Եվրոպական միություն և արաբական երկրներ:

Ստորագրահավաքի մասնակիցները նշել են, որ Օջալանին ազատ արձակելը քրդական հարցի լուծման սկիզբը կլինի:

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999թ. փետրվարի 15-ին առևանգվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից և հանձնվել Թուրքիային: Նա  բանտարկված է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply