Դավիթ Նալբանդյանը հանդես կգա զուգախաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2013 15:47

Թենիսի Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում  նախապատրաստվում է թենիսի  Դևիսի գավաթի  խաղարկության շրջանակում Գերմանիայի  թիմի հետ խաղին:

Արգենտինայի հավաքականի խաղացող Դավիթ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Դևիսի գավաթի յուրաքանչյուր խաղ կարևոր և ծանր է: «Բոլորն են ցանկանում հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ: Դևիսի գավաթը կարևոր մրցաշար է : Գերմանիայի էիմի հետ խաղում մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա:Զուգախաղում ևս կարևոր միավորներ են վաստակում, և մենք Օրասիոյի հետ կփորձենք անել ամեն բան, որպեսզի հաղթենք», – ասել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Արգենտինա-Գերմանիա մրցամարտն անցկացվելու է փետրվարի 1-3-ին Բուենոս Այրեսում:  Արգենտինայի ներկայացուցիչներ Դավիթ Նալբանդյանը ևՕրասիո Զեբալոսը հանդես կգան զուգախաղերում, իսկ Խուան Մոնակոն և Կառլոս Բեռլոկը` մենախաղերում:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply