Աշոտ Մանուչարյան. «Ընտրություններն անհեթեթություն են ու կառնավալ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 29, 2013 15:45

“Հայաստանում  վաղուց  արդեն ներքաղաքական  իրավիճակը    թելադրվում  է դրսից, ինչի արդյունքում մեր երկրում  կուտակվել են երկու  խումբ  ֆունդամենտալ  հարցեր”,-այսօր “Ելակետ“ մամուլի ակումբում հայտարարեց Ղարաբաղ  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Բանախոսի համոզմամբ Հայաստանի վիճակը  ծայր աստիճան  լարված է,  թուլանում են երկրի  անվտանգության  դիրքերը, դրսի ուժերն  իրենց  խնդիրների  լուծման  համար Հայաստանն օգտագործում են որպես  գործիք, ուստի մեր երկիրը  պետք է  դիմակայի դրսի այդ ուժերին:

Իսկ  դրսի ուժերն, ըստ Աշոտ Մանուչարյանի,   արտասահմանյան  դիտորդներն են, որոնց  գնահատականներն ընտրությունների վերաբերյալ պարզապես մանիպուլյացիաներ  են, ուստի “ նրանց  գրողի  ծոցն ուղարկելու  խնդիրը  մեզ  համար  շատ  կարևոր է “: Պարոն  Մանուչարյանը գնահատում է այդ  դիտորդներին երկրից դուրս  “հրավիրելու’’  նախագահի թեկնածու Անդեաս Ղուկասյանի՝ հացադուլի  միջոցով արտահայտած  բողոքը, այն  համարելով ճիշտ ու  մի այնպիսի քայլ, ինչն իշխանություններին  չի  հաջողվում: Նախագահի երեք թեկնածունեի՝  Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Հարությունյանի  և Հրանտ Բագրատյանի երեկ հրապարակած  հայտարարության վերաբերյալ Ա. Մանուչարյանի գնահատականը դրական  չէ, ինչ է թե  վերջիններս չեն  համարձակվել արտասահմանյան  դիտորդներին ուղարկել  “գրողի ծոցը”:

-Ես միշտ եմ ասել, որ աշխարհում,  մասնավորապես  մեզ  մոտ ընտրություն ասածը գոյություն չունի, սակայն այդ  պարագայում անգամ  պետք է  զերծ  մնալ  ոչ  լեգիտիմ  դիտորդական  առաքելությունից: Չպետք է  հավատալ նրանց: Ահա այս առումով Անդրեաս Ղուկասկյանի  հայտարարած  հացադուլը ողջունում եմ,-ասաց Ա.Մանուչարյանը: Դիտորդներին բանդիտական  խմբավորում համարող Մանուչարյանի  համոզմաբ նրանք  առաքելությունն  օգտագործում են  թալանի  նպատակով:

“Անկախ“-ի այն  հարցին, թե համամիտ է նախագահի թեկնածուների քարոզարշավը որպես “շոու’’ բնութագրողների կարծիքին, Ա.Մանուչարյանը  պատասխանեց. «Թեկնածուները որոշ  առումով  անկեղծ են, օրինակ Բագրատյանը, Հայրիկյանն ու  նաև Րաֆֆին, սակայն  քաղաքական առումով  չեմ ընդունում, քանի որ դիտորդների  մասին ոչինչ  չեն  խոսում,  մինչդեռ վերջիններս իրենց  “առաքելությամբ” ընտրված  նախագահին ակցանի  մեջ առնելու միտումներ ունեն: Իսկ թե  ինչ է  լինելու  ընտրություններից  հետո, այդ  մասին հանրապետականները  լավ  գիտեն, գտնվելով  բուրգի  վերևում փոխադարձաբար  կսկսեն  հոշոտել  միմյանց: Իշխանությունը  իշխում է արժեհամակարգը, իսկ  ընտրողների ձայները ոչ  մի «ղուլա»  չեն  փոխում այդ  արժեհամակարգը: Եթե  միշտ արժեքները  մնում են  նույնը, ապա  դրական  տեղաշարժ  չսպասեք: Այնպես որ  ընտրությունները  անհեթեթություն են  և  կառնավալ: Այնպես, որ մենք պետք է  ձևավորենք նոր Հայաստան: Միայն  նոր Հայաստանը  կարող է  կասեցնել արտագաղթը»:

Ինչ  վերաբերում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկրորդ   տեղի  համար  պայքարի և  հաղթանակի հավանականությանը, ապա բանախոսն ասաց, որ “ Հայաստանում  կան ոչ թե ֆավորիտներ,  այլ միայն  քավության  նոխազի թեկնածուներ “ :

Անուշ Ներսիսյան

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply