Դատարանը որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 29, 2013 15:00

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար:

Այսօր նախաքննության ընթացքում Մալաթիայի ոստիկանության բաժնում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը, իսկ նախորդ դատական նիստում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարել էր նաև վկա Արամայիս Սեդրակյանը:

Այս գործով միակ ամբաստանյալը Ստեփան Հակոբյանն է, ով մեղադրվում է Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Հաջորդ՝ հունվարի 31-ին նշանակված նիստը տեղի կունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ կհարցաքննվի այս գործով վկա Սեդրակ Զատիկյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply