Բաքվի բնակիչը բռնաբարել է սեփական քույրերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 14:47

Բաքվի Բինագադիական շրջանում բնակվող Ա. Մ.-ն բռնաբարել է իր քույրերին`10-ամյա Թ.Մ.-ին և Վ.Մ.-ին, հաղորդում է ադրբեջանական “1news” կայքը:

Քույրերը, պարզելով, որ երկուսն էլ եղբոր կողմից ենթարկվել են սեռական բռնաբարության, որոշել են անհապաղ դիմել ոստիկանություն:

Որպես իրենց խոսքերի նյութական ապացույց նրանք ներկայացրել են տեսանյութ: Եղբայրը հեռախոսով նկարել էր բռնաբարությունը: Ավելի ուշ Վ. Մ.-ն պատճենել է այդ ֆայլերը եղբոր հեռախոսից:

Ա.Մ.-ն ձերբակալվել է: Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է իր հանցանքը: Հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply