Դանիայում մարզուհիները արդեն կարող են գլխաշոր կրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 14:44

 Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ գլխաշորով մարզուհիները արդեն կարող են պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակցել: Ֆեդերացիան նշել է, որ մրցաշարերի ընթացքում մուսուլման մարզուհիները գլխաշոր կրելու համար ոչ մի խոչընդոտի չեն հանդիպի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը`մանրամասնորեն ներկայացվել են գլխաշոր կրելու առանձնահատկությունները: Համաձայն դրանց`մարզուհիների գլխաշորերը պետք մարզահագուստի գույնի  լինեն, բայց կպած չլինեն հագուստին: Գլխաշոր կարող են կրել միայ կին մարզիկները, և այն պետք է վտանգ չներկայացնի ո՜չ իրենց, ո՜չ էլ հակառակորդի համար: «Չորս տարի է, ինչ այս հարցը ՖԻՖԱ-ի օրակարգ բերելով, լուծում էինք պահանջում: Վերջապես ՖԻՖԱ-ն թույլ է տվել, որ մինչև 2014 թվականի ավարտը գլխաշոր կրելը ազատ լինի, սակայն դա փորձաշրջան է լինելու»,-նշել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալան Հանսենը:

Նշենք, որ 2007 թվականին ՖԻՖԱ-ն արգելել էր ֆուտբոլային դաշտում գլխաշոր կրելը, ինչից հետո մեծ դժգոհություն էր առաջացել:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply