Մատիկոզյանը 2-րդ, Աբրահամյանը` 4-րդ տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2013 14:14

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) և գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 5 հնարավորից վաստակեցին 4-ական միավոր և բաժանեցին 1-4-րդ տեղերը` միջազգային վարպետներ Դիոնիսիո Ալդամայի (Մեքսիկա) և Ջանիբեկ Ամանովի (Ղազախստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մատիկոզյանը գրավեց 2-րդ, Աբրահամյանը` 4-րդ տեղը:

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) հաղթողներից հետ մնաց կես միավորով և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply