Թուրքական «Գալաթասարայի» ևս մեկ աստղային ձեռքբերումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 13:06

 Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի հարձակվող Դիդիեն Դրոգբան չինական «Շանհայ Շենհուա»  ակումբից տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ»: Ինչպես հաղորդում է ստամբուլյան ակումբը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է 1,5 տարով:

Թուրքական «Haberler»–ը գրում է, որ Դրոգբան մինչև մրցաշրջանի ավարտը ստանալու է 2 մլն եվրո, իսկ մյուս տարվա համար 4 մլն եվրո աշխատավարձ: Բացի դրանից Դրոգբան «Գալաթասարայ» ակումբի մարզաշապիկով անցկացրած ամեն խաղի համար ստանալու է ևս 15 հազար եվրո:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական ակումբը երկար բանակցություններից հետո ձեռք էր բերել մեկ այլ ֆուտբոլային աստղի`հոլանդացի Ուեսլի Սնեյդերին, ինչը առաջացրել էր ակումբի երկրպագուների մեծ ոգևորությունը:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply