Իրանը Ադրբեջանին սպառնում է դատական հայցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 15:56

Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին կիրակի օրը հայտարարել է, թե Իսլամական հանրապետութունը բողոք կներկայացնի միջազգային դատարան, եթե Ադրբեջանում գործունեություն ծավալած «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը շարունակի քայքայել Կասպից ծովի էկոհամակարգը:
Այս մասին հաղորդում է «Press TV»-ն:
Պաշտոնյայի խոսքերով, բրիտանական ընկերությունը նավթի մնացորդները ցամաքի մակերևույթից մոտ 600 մետր խորության մեջ թաղելու փոխարեն, դրանք ծով է արտանետում, ինչը ջրային պահպանության ճգնաժամ է առաջացրել:
Քարբասին հայտարարել է նաև, թե Ադրբեջանի նավթի մնացորդների հետևանքով ջրի թթվածնային պաշարները խիստ նվազել են, ինչն էլ հանգեցրել է Կասպից ծովի կենդանական աշխարհի կտրուկ կրճատմանը:
Նա հավելել է, թե Կասպից ծովի հարավային ափերը վերջին մի քանի տարիներին պատվել են նավթային թափոններով, ինչի հետևանքով իրանական կողմը մոտ 25 տոննա թափոն է չեզոքացրել:
Լրատվամիջոցի հետ զրույցում Կասպից ծովի պահպանության հետազոտական ինստիտուտի փորձագետ Ռեզա Փորղոլամն, իր հերթին, հայտնել է, թե նավթի աղտոտվածության մակարդակը ծովում ներկայումս գնահատվում է «ճգնաժամային»:

Arax news

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply