Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 13:03

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով իրանական հանրային IRINN հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք: Հայտնի է, որ կապիկին տեղափոխող բիոսարքը, թռչելով 120 կմ բարձրության վրա, բարեհաջող վայրէջք է կատարել:

Նշվում է, որ գրանցված հաջողությունը ևս մեկ առաջընթաց քայլ է համարվում Իրանի կողմից դեպի տիեզերք մարդ ուղարկելու ճանապարհին: Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ մինչև 2020 թվականը մտադիր են իրենց առաջին տիեզերագնացին ուղարկել տիեզերք:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply