«Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելու համար 50,5 մլրդ դոլար է տրամադրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 29, 2013 12:35
ԱՄՆ կառավարությունը հավանության է արժանացրել անցած տարի տարերային աղետից տուժածներին միջոցներ հատկացնելու օրինագիծը:
Բարաք Օբաման արդեն հայտարարել է, որ այդ փաստաթղթի տակ կստորագրի: Գումարը կտրամադրվի հատուկ հիմնադրամից, որը ստեղծվել է տարիներ առաջ` հատուկ նման դեպքերի համար:
50 մլրդ դոլարը հավասար է 4 դաշնային նախարարությունների` ֆինանսների, տրանսպորտի, աշխատանքի ու ՆԳ բյուջեին: Ենթադրվում է, որ այդ միջոցները կծախսվեն մի քանի տարում` բնակելի տների վերականգնման ու այլ նպատակներով:
Դիտվել է 1419 անգամ:





Facebook
Tweet This