Բաշար Ասադը մեկնաբանել է երկրում տիրող իրավիճակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 12:24

Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում  կոնֆլիկտը կավարտվի 2 շաբաթից, եթե Թուրքիան դադարի գրոհայիններին իր սահմանով տեղաշարժվելու հնարավորություն տալ:

Նա նշել է, որ ճգնաժամի 22 ամիսների ընթացքում Սիրիայի բանակը թույլ չտվեց ձևավորված ավազակախմբերին  վերահսկողություն սահմանել և ոչ մի շրջանում, իսկ իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերն իրականում տապալվել են:

Սիրիական բանակի հաջողված օպերացիաներին աջակցել են Ազգային պաշտպանության ուժերը: Այդ կամավորական միություններում նախկին զինծառայողներ են, Բաաս կուսակցության ակտիվիստներ ու ժողովրդական կոմիտեների անդամներ:

Այդ օժանդակող ուժերի թվաքանակն աստիճանաբար մեծանում է. հիմա հաշվվում է 10 հազար մարդ, որոնք տիրապետում պարտիզանական մարտավարությանը և կարող են դիմադրել  զինված գրոհայիններին :

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply