«DigiTec Business 2009» և «Microsoft Innovation» ֆորումը մեկնարկեց. Հայաստանում մտավոր սեփականության իրավունքը պաշտպանված չէ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 19, 2009 14:35

digitecԱյս տարի «DigiTec Business 2009» և «Microsoft Innovation» 2-օրյա ֆորումին ընկերությունների մասնակցությունը 30 տոկոսով ավելին էր, քան նախորդ տարում: Ֆորումն առաջին անգամ կազմակերպվել է 2008թ.-ին, որին մասնակցել են 10 ընկերություններ, իսկ այս տարի`30:

«Մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել ոչ միայն մասնակցության մեջ, այլև ընկերությունների առաջարկած ծառայություններում և դրա շնորհիվ ձեռք բերված հաճախորդների թվում»,-ցուցահանդեսի բացման խոսքում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսությունը» խորագիրը կրող ֆորումը կոչված է Հայաստանում զարգացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկան և նրանց արտադրանքի կիրառումը տնտեսության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև պետական համակարգում:

«Մենք ուզում ենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների(ՏՀՏ) ոլորտում աշխատող ընկերությունները հնարավորություն ունենան շփվելու բիզնես հանրության հետ, որպեսզի հասկանան նրանց պահանջները և համապատասխան լուծումներ առաջարկեն դրանց համար»,- ասաց ֆորումի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը:

Կառավարությունը ևս կարիք ունի ՏՀՏ կիրառման. «Բարձր տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացուն հնարավորություն կտա ոչ միայն իրենց դիմում-բողոքները կամ առաջարկությունները ներկայացնել ժամանակակից տեխնիկայի միջոցով, այլ նաև հետևել, թե իրենց նամակը պատասխանի ինչպիսի ընթացքի մեջ է գտնվում կամ ինչ պատասխան է ակնկալվում»,- ասում է վարչապետը:

Հայաստանում մեծ խնդիր կա մտավոր սեփականությունների նկատմամբ իրավունքի ոտնահարման ոլորտում. «Կառավարությունը մեծ անելիքիներ ունի նոր մտքի և նորարարությունների ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության հարցում: Հայաստանը վատ ցուցանիշեր ունեցող ցանկում 3-րդ տեղում է»,- ասում է Հայաստանում «Մայքրոսոֆտ» ընկերության ներկայացուցիչ Վերոնիկա Պրիկռիլովան:

Դիտվել է 1266 անգամ:

Leave a Reply