Չինաստանը խորասուզվել է մառախուղի ու սմոգի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 12:08

Թանձր մառախուղը տարածվել է Չինաստանի արևելյան տարածաշրջաններում,Հարբին, Շիցյաչժուան, Ցզինան և Չժենչոու քաղաքների վրա: Պատահարներից խուսափելու համար  փակվել են ավտոմայրուղիները, հետաձգվել  օդային չվերթները: Պեկինում հետաձգվել է շուրջ 200 թռիչք:  Մայրաքաղաքի որոշ շրջաններում տեսանելիությունը նվազել է մինչև 600 մ:

Անցած երկուշաբթի իշխանությունները քաղաքի վրա թանձրացած մշուշի պատճառով վտանգի “դեղին” մակարդակ են հայտարարել: Օդերևութաբաններն էլ կարծում են, թե մշուշի ու սմոգի պատճառով օդի աղտոտումը հասել է գերագույն մակարդակի: Մշուշոտ եղանակը կպահպանվի ևս 2 օր:

Չինաստանում ընդունված է աղետի նախազգուշացման  4-աստիճան: Վտանգի աստիճանի մեծացմանը համապատասխան  այն  նշվում է կապույտ, դեղին,նարնջագույն և կարմիր գույներով:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply