Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 29, 2013 11:51

Հունվարի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին` հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էնգելսի փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանում, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա Բաբայանի այրված դիակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply