Փլուզումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 29, 2013 11:43

Փլուզում Գյումրիում

Հունվարի 28-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գյումրի քաղաքի Կոմերիտների փողոցի թիվ 12 տան պատը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկտը: Պարզվել է, որ փլուզվել է Ս. Հարությունյանին պատկանող չբնակեցված տան արտաքին պատը` 2.5 քմ: Տուժածներ չկան:

Փլուզման վտանգ

Հունվարի 28-ին, ժամը 11.19-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Վանատուր» թաղամասի թիվ 201տան տանիքին ձյան շերտի ծանրությունից առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վ.Ենգիբարյանին պատկանող տունը (կառուցված 1960- ական թ.) գտնվում է վթարային վիճակում, և առկա է փլուզման վտանգ:
Հրազդանի քաղաքապետ Ա.Դանիելյանի կարգադրությամբ տան բնակիչները կվերաբնակեցվեն «Կենտրոն» թաղամասում:
Կստեղծվի հանաձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու և հարցին լուծում տալու համար:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply