Օջալանը դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 11:45

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բողոքով դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Աբդուլլահ Օջալանը, որը բանտարկված է Իմրալը կղզում, ցանկացել է հրատարակել, “Քրդերի մանիֆեստ” անվամբ աշխատանքները, սակայն նրան թույլ չեն տվել: Այդ իսկ պատճառով նա անձամբ դիմել է սահմանադրական դատարան`իրեն օգնելու խնդրանքով:

Դատարանը, նշելով, որ դիմումի մեջ որոշ թերացումներ կան, շտկումների համար հավելյալ ժամանակ է տվել: Դրանից հետո ուսումնասիրվելու է Օջալանի դիմումը: Եթե դատարանը նրա դիմում-բողոքը արդարացի ճանաչի, գիրքը լույս է տեսնելու:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply