Հրդեհներ` Երևանում և մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 29, 2013 11:24

Հրդեհ վարսավիրանոցում

Հունվարի 29-ին, ժամը 06.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 20 շենքի վարսավիրանոցից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.10-ին, մարվել` 06.15-ին: Ռ. Սարգսյանին պատկանող վարսավիրանոցում այրվել է օդափոխիչ, տնտեսական գույք և մասամբ ջերմահարվել մուտքի դուռը:

Այրվել է ավտոմեքենա

Հունվարի 29-ին, ժամը ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 54/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.51-ին, մարվել` 02.57-ին: Այրվել է Ա. Մանուկյանին պատկանող «Լադա 21012» մակնիշի 33 TS 886 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն` ամբողջությամբ:

Ծուխ է նկատվում

Հունվարի 28-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց 44 հասցեի կիսակառույց շինությունում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Հրդեհ բնակարանում

Հունվարի 28-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Առաջին մարտական հաշվարկը տեղ է հասել 4 րոպեից: Հրշեջ – փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1938 թ. ծնված Լ. Բաբայանի դին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել` 21.50-ին: Մասամբ այրվել է Լ. Բաբայանին պատկանող բնակարանի հյուրասենյակը և նախասրահը՝ 45 քմ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Այրվում է կրպակ

Հունվարի 28-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակ փողոցում` թիվ 125 դպրոցի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի թիվ 106/8 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.26-ին, մարվել`10.35-ին: Այրվել են Ֆրունզիկ Ասատրյանին պատկանող 3 կրպակների տանիքների փայտյա կառուցատարրերը համապատասխանաբար 24 քմ, 16 քմ, 16 քմ:

Այրվել է օդորակիչ

Ժամը 09.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի 1-ին հարկից` գրասենյակից, ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.47-ին, մարվել` 09.51-ին: «Դիմաց Ռեյ» ՍՊԸ-ին պատկանող համակարգչային ախտորոշիչ կենտրոնում այրվել է օդորակիչի շարժիչի հատվածը` 0,5 քմ:

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply