Կոսմետիկա արտադրողները մահմեդական կանանց նվեր են արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2013 2:42

Քանի որ իսլամ դավանող կանանց արգելվում է եղունգ ներկել, ուստի նորույթը, որի հեղինակները լեհ արտադրողներն են, իսկական նվեր կդառնա այդ կանանց համար:

Բանն այն է, որ մահմեդական կանանց արգելվում է աղոթել ներկած եղունգներով, քանի որ ավանդական ձեռնալվայի ժամանակ ջուրը պետք է թրջի ձեռքի ամբողջ մակերեսը, դրա համար էլ նրանք ստիպված են աղոթքների ժամանակ մաքրել եղունգների լաքը կամ էլ թույլատրվում է եղունգները ներկել միայն դաշտանի ժամանակ, այն էլ այն պատճառով, որ այդ շրջանում կանանց արգելվում է աղոթք անել:

Նոր «O2M»  լաքի առանձնահատկությունն այն է, որ այն շնչող է, այսինքն եղունգներին և օդն է հասնում և ջուրը: Դրա համար  արտադրողները օգտագործել են պոլիմեր, որը սովորաբար կիրառվում է կոնտակտային լինզաներում:

Առաջիկայում կոսմետիկ այս արտադրանքի վերաբերյալ իրենց կարծիքը  կհայտնեն մահմեդական կրոնական առաջնորդները:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply